01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինքս այդ պաուզայի սկզբունքը պահել եմ մինչև 2013 թվականը». «Ելքի» հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովում քննարկման է դրվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ «Ելք. խմբակցության առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նկատենք, որ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բացասական եզրակացություն ստացավ, սակայն ըստ կանոնակարգի՝ հարցը ևս մեկ անգամ էլ կարող է քննարկվել նաև լիագումար նիստում: Հիմնական զեկուցողը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մշտապես ասում են, թե ԵՏՄ-ն տնտեսական միություն է, ինչու են օրինակ ղարաբաղյան հարցը խառնում սրա հետ, երբ իրենք ասում են, որ հենց ՌԴ-ի համաձայնությամբ է ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ-ն 800 հեկտար տարածք կորցրել: «Շատ հարցեր կան, որ աում եք՝ չի կարելի հանրային քննարկել: Դե մենք էլ հիմա ասում ենք՝ եկեք, հանձնաժողով կազմենք, այնտեղ քննարկենք»:

Ապա նա մեջբերեց ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանի խոսքեր, թե դեղձի արտահանման դարակազմիկ փոփոխություններ են եղել՝ նկատելով, որ թվերը հակառակն են ցույց տալիս:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Փաշինյանը վերաբերում այն տեսակետներին, թե նոյեմբերից առաջ, երբ նախատեսվում է Եվրոպայի հետ համաձայնագիրը նախաստորագրելուց հետո վերջապես տորագրել, չարժե այս թեման բարձրաձայնել:

«Ինքս այդ պաուզայի սկզբունքը պահել եմ 2013 թվականը, երբ նախատեսվում էր ասոսցացման պայմանագրի ստորագրումը, մտածել եմ, որ խորհրդարանում դրա արծարծումը կարող է խնդիր ունենալ, բայց դիվանագետների հետ հանդիպումներում կանխատեսել էի, որ չի ստորագրվի: Նաև քառօրյա պատերազմի առաջ էին ասում, որ չքննարկենք բանակի խնդիրները, որ թուրքը չլսի, չիմանա, բայց պատերազմը ցույց տվեց, որ փաստարկները պետք է լսվեն, հակափաստարկները պետք է քննարկվեն»:

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց, թե որն է «Ելքի» նպատակն՝ այս նախաձեռնությունը սկսելու:

«Ամենակարևոր նպատակը ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելն է, որովհետև մենք կարծում ենք, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի անդամակցությամբ ինքնիշխանությունը շատ լուրջ հարվածներ է ստացել, և բոլոր հիմքերը կան, որ այդ պրոցեսը շարունակվելու է »:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ փաստարկներ չկան, որոնց համաձայն հանձնաժողով պետք է ստեղծվել, ապա հիշեցրեց, որ քննարկումը հանձնաժողովում թեև միայն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին էր, սակայն գործընկերները խառնեցին ու սկսեին խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալուց նաև: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին չներկայացավ, ու այդ պատճառով էլ հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ