06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչպես ճիշտ հեռացնել անցանկալի դաջվածքները

Դաջվածքները մեզ հայտնի են դեռ վաղ ժամանակներից, սակայն ինչպես կարելի է նրանցից վերջնականապես զերբազատվել` առանց անցանկալի հետևանքների` գիտեն քչերը:

Ի՞նչպես ճիշտ հեռացնել անցանկալի դաջվածքները

Պատասխանում է ԱՎԱՆՏԱ բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:

-Դաջվածքի հեռացումը շատ պատասխանատու գործընթաց է, քանի որ նրա հեռացման համար հարկավոր է համապատասխան լազերի գրագետ կիրառում և միայն որի ճիշտ կիրառման դեպքում էլ հնարավոր է հեռացնել դաջվածքը առանց հարակից հյուսվածքները վնասելու:Այդ իսկ պատճառով դաջվածքների հեռացումը հարկավոր է իրականացնել միայն մասնագիտացված բժշկական կենտրոններում: Լազերային ճառագայթի ազդեցության ճիշտ ընտրված ռիթմը հնարավորություն է տալիս հեռացնել մաշկի ներսում գտնվող գունանյութը առանց սպիների և անցանկալի հետևանքների առաջացման: Ահա այդ պատճառով էլ միայն մասնագիտացված կլինիկայում է հնարավորդաջվածքների արագ, անվտանգ և առավելագույնս արդյունավետ հեռացումը:

Ի՞նչպես է կատարվում գործընթացը

-Լազերի լույսն ընտրողաբար ազդում է դաջվածքի ներկանյութի վրա, որն էլ քայքայում է մաշկի էպիդեռմալ և դեռմալ շերտերում գտնվող ներկանյութի միկրոմասնիկները: Գործողության ավարտից հետո սկսվում է ակտիվ շրջան, 3-4 շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ներկա նյութի միկրոմասնիկները օրգանիզմից դուրս են մղվում ավշային համակարգի միջոցով: Բարդ տիպի դաջվածքները ի տարբերություն պարզ դաջվածքների հեռացվում են մի քանի այցելության ընթացքում:Այցելությունների քանակը պայմանավորված է դաջվածքի խորությունից, խտությունից և օգտագործված գունանյութի որակական հատկանիշներից:Այս մեթոդը ողջ աշխարհում համարվում է դաջվածքների հեռացման ամենաարդյունավետ և անվտանք մեթոդը` հնարավորություն տալով ոչ միայն վերացնել անցանկալի դաջվածքը, այլև շտկել կատարված դաջվածքի թերությունները: Տվյալ լազերի տեսակը, որը կիրառվում է ԱՎԱՆՏԱ  բժշկական կենտրոնում հնարավորություն է տալիս արագ, անցավ և անվտանգ հեռացնել ցանկացած բարդության դաջվածքներ`անկախ կատարման ժամանակահատվածից:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ