Այլասերել է Վեներային. արվեստի անհավանական լուծումներ /ֆոտո/
Իտալացի նկարիչ Մարկո Բատալինին որոշել է արվեստի գլուխգործոցներին նոր շունչ, ինչու չէ
նաև նոր արտաքին տալ: Նա իր ստեղծագործությունները դարձնում է տարբեր արվեստի ժանրերի և
դարաշրջանների խառնուրդ` փոփոխելով դրանք 21-րդ դարի շնչին համահունչ:
Բատալինին մերկ կերպարներին զգեստներ է հագցնում, կանանց մարմիններին դաջվածքներ է անում, անտիկ հերոսներին բրենդային ներքնաշոր “հագցնում”… Այս նկարիչը համահունչ է իր ժամանակին. ցանկացած
նոր, նույնիսկ այլասերված երևույթ հանրությունը հեշտությամբ է ընդունում, թող ընդունեն նաև արվեստի
մետամորֆոզները, արվեստը ևս դարերի ընթացքում ենթարկվում է ձևափոխության:
Այս կերպ իտալացին “աղավաղում է” արվեստը, գլուխգործոցները դարձնում ծաղրանքի առարկա` ինչու չէ գովազդելով տարբեր ապրանքատեսակներ:
Իր “արվեստը” նկարիչը ստեղծում է photoshop-ի միջոցով… Քնած Վեներայի կողքին Մարկոն
Louis Vuitton պայուսակ է դնում, հունական աստվածներից մեկին նկարում է Calvin Klein ներքնաշորը
հագին, մուսաներին` ակնոցներով, հրեշտակներին` դաջվածքներով, դիցաբանական հերոսներին
պատկերում է գրաֆֆիթիի ֆոնին և այլն … Առաջարկում ենք դիտել լուսանկարները: