14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համայնքային ենթակայության շախմատի դպրոցների աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացին, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին և աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետի խորհրդականին ու մյուս պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել արդեն հաջորդ տարեսկզբից քաղաքապետարանի ենթակայության շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային մանկապարտեզների 4700 աշխատակիցներ նույնպես կստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ