22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սոմա էր խմել. ուշագրավ մանրամասներ հայուհուն սիրահարված հնդիկի ինքնասպանությունից

Henaran.am-ին հաջողվել է որոշ տեղեկություններ ճշտել  նոյեմբերի 16-ին Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան ապրող ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի մասին: Հիշեցնենք, նա ինքնասպանություն էր գործել, սակայն մինչեւ այդ մարմնական վնասվածքներ է պատճառել 24-ամյա Աստղիկի, ում նա ամուսնության առաջարկ էր արել` մերժում ստանալով վնասել աղջկան, ապա ինքնասպան եղել:

Աստղիկը ընկերություններից մեկում պատասխանատու պաշտոն է զբաղեցնում եւ տարին մի քանի անգամ Հնդկաստանում է լինում: Հնդկացի երիտասարդի հետ նա նոր բիզնես էր ուզում սկսել:

Ըստ մեր աղբյուրների` Բաբուն մի քանի անգամ ամուսնության առաջարկ է արել աղջկան, սակայն վերջինս մերժել է: Պատահարի օրն էլ նրանք հանդիպել են Հանրապետության հրապարակում: Հնդիկը նորից իրենն է պնդել, սակայն Աստղիկը մեկ անգամ եւս բացատրել է, որ նման թեմա չի կարող լինել իրենց միջեւ:

Այստեղ Բաբուն վատանում է, եւ Աստղիկը զանգահարելով ընկերուհուն` ասում է, որ Բաբուն վատ է զգում, նրան կուղեկցի տուն եւ կգա հանդիպման: Տանը Աստղիկը նորից է հանգստացնում երիտասարդին՝ ասելով, որ հետո հանգիստ պայմաններում կխոսեն:

Ըստ մեր տեղեկությունների Դենիշ Բաբուն օգտագործած է լինում Սոմա ըմպելիքը: Դա հնդիկների մոտ ընդունված է, եւ ըստ առասպելների գերբնական ուժ է տալիս մարդուն: “Shamshyan.com կայքում զետեղված լուսանկարներից մեկում շիշ կա, որի գույնը սոմայի է նման: Այդ ըմպելիքը բարի, հանգիստ մարդուն էլ հունից հանում է: Նրանք հավատում են, որ գերմարդ են, հենց երեւի դա է պատճառը, որ երիտասարդը ագրեսիվ վարք է դրսեւորել”,-ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով, չի բացառում, որ Աստղիկին վնասվածքներ պատճառելուց հետո նա մտածել է, որ սրբապղծվել է՝ ձեռք բարձացնելով աղջկա վրա եւ ինքնասպան է եղել: Ի դեպ, նրա հնդիկ ընկերներից ոմանք էլ Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ Բաբուն մեկ-մեկ սոմա խմում էր եւ զվարճանում:

“Բուբուն բուսակեր էր, ասում են մածուն է գնել, նման բան չկա: Սոման էլ բուսական մթերքներից է պատրաստված”,-ափսոսալով ասացին ընկերները: 

Լուսանկարը՝ Shamshyan.com

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ