05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լավ եղբայրներ ունեցող կանայք ամուսինների կողմից բռնության չեն ենթարկվում․ սոցիոլոգ

Այսօր   «Հենարան»  մամուլի ակումբում բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցրեց՝ անկախ նրանից, որ մեր երկրում վերջերս մի փոքր շատացել  է բռնությունների թիվը, այդուամենայնիվ կարելի է ասել՝  Հայաստանում բռնությունները  մեծ թիվ չեն կազմում։

Բանախոսը   շեշտեց՝ մեր հասարակության մեջ ծնողների 60 տոկոսը կարծում է՝ երեխային դաստիարակելիս կարելի է նրա վրա բռնություն կիրառել։ Դա, բնականաբար, հետագայում վատ է ազդում մարդու վրա․ յուրաքանչյուր ոք դեռ փոքրուց նորմալ միջավայրում պիտի մեծանա և ըստ այդմ՝ չպիտի բռնություն տեսնի, առավել ևս, նրա վրա չպիտի բռնություն կիրառվի։
«Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում նման բան չի լինում։ Երեխան ծնողին ասում է՝ ես Ամերիկայի քաղաքացի եմ, դու իրավունք չունես ինձ վրա բռնություն կիրառես, իսկ անհրաժեշտության դեպքում դիմում է ոստիկանություն։ Մեզ մոտ առավելապես բռնության են ենթարկվում կանայք, իսկ այն  կանայք, ովքեր լավ եղբայրներ ու ընտանիք ունեն, այդպիսիները, բնական է,  բռնության չեն ենթարկվում, քանի որ հարազատները նրանց տիրություն են անում։
Ամեն դեպքում, ես կարող եմ պնդել՝ մեր երկրում և՛ ինքնասպանությունների, և՛ սպանությունների թիվը մեծ չէ՝ աշխարհի մյուս երկրների հետ համեմատած։

Օրինակ, ԱՄՆ-ում մարդը հանգիստ կարող է հանգիստ զենք առնել, պահել իր տանը։ Կամ լինում է դեպք, երբ երեխան ատրճանակը վերցնում է, մտնում դասարան ու գնդակահարում ուսուցչին։ Մեր երկրում, բարեբախտաբար, նման երևույթներ չեն գրանցվում», – նշեց սոցիոլոգը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ