«Թուրքիայում 12 միլիոն հայ է ապրում, մեծամասնությունն՝ իսլամացած»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ համաշխարհային կառավարման համակարգը խնդիրներ ունի, ճգնաժամի մեջ է: «Ժողովուրդները սկսել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, այս իրավիճակում, որպեսզի համաշխարհային հարստացման կորզման գործընթացը պահպանեն, այս ուժերը դիտարկում են պետությունների փոքրացումը որպես լուծում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Անդրադառնալով փոքր պետությունների անկախացմանը՝ Կատալոնիային, Իրաքյան Քուրդիստանին՝ նա նշեց, որ մի կողմից ժողովուրդները ձգտում են անկախության, մյուս կողմից ամենամեծ ազգը ձգտում է բոլորին ճնշել:
Ինչ վերաբերում է Քուրդիստանի անկախությանն ու դրա կապին ՀՀ-ի հետ, Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, թե պարզունակ են այն պատկերները, որ տարածվում են վերջերս, որ փառք Աստծու, ամեն ինչ փլուզվում է, վաղը, մյուս օրը Թուրքիան էլ կփլուզվի: «Դա սխալ է, այդ փլուզումը մեզ համար ողբերգության կբերի, քանի որ 12 միլիոն հայ է բնակվում Թուրքիայում՝ ըստ պետդապարտամենտի վերջին տվյալների: Նրանք մեծամասնությունը ծպտյալ հայեր են, 1 միլիոնն է, որ քրիստոնյա է, մյուսները իսլամացած են: Այստեղ բարդ է պատկերը, շատերն ասում են՝ ինչ գործ ունենք այդ գյավուրների հետ՝ նկատի ունենալով ինձ, ձեզ, մեզ:
Հենց բռնվկեց Թուրքիայում մի բան, այդ հայերը օգտագործվելու են այդ խնդիրը լուծելու համար, կգտնվեն 5 հայ, որոնք կպայթեցնեն Թուրքիան, ու 5 թուրք, ովքեր պայթեցնեն այդ հայերին»:
Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ մեր հիմնական նպատակը խաղաղ կյանքն է՝ ունենալով բոլոր ժողովուրդները համագործակցության մեջ միմյանց հետ: