29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք մտնում ենք վերին աստիճանի վտանգավոր ժամանակահատված»

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը չի կարող Հայաստանում ուշադրությունից դուրս լինել, Ռուսաստանն ամեն ինչ անում է օգտագործելու Թուրքիայի «աբիդաները», և փորձում է դեպի իր կողմը քաշել այդ երկրին ու թուլացնել իր հանդեպ պատժամիջոցներ կիրառած Արևմուտքին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդարադառնալով վերոնշյալ երկու երկրների նախագահների հանդիպմանը:

Ըստ Սաֆարյանի՝ այս հանդիպումը շատ կարևոր էր Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող զարգացումների համար ևս: Նա հիշեցրեց, որ  Թուրքիայից արդեն մի քանի հայտարարություններ են հնչել պատժել նրանց, ովքեր կազմակերպել են հանրաքվեն: «Ես սպասում եմ որոշակի վտանգների հարուցումՔննարկվել է նաև ատոմակայանի կառուցման հարցը, որը սառեցված էր թուրք-ռուսական գժտության արդյունքում: Ասել, որ այս պահին ՀՀ-ին վերաբերող խնդիրներ են քննարկվել նախագահների հանդիպմանը, ճիշտ չի լինի: Այս պահին Թուրքիայի գլխացավանքն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ծառայություն մատուցելու ցանկությունը: Բայց սա դեռ չի նշանակում, որ Արցախի հիմնախնդիրը դուրս է թուրքական օրակարգից: Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ չի ասել, որ Թուրքիան ու ՌԴ-ն ունեն որոշում Ղարաբաղի հարցով»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ Հայաստանը չունի այդ չափն ու կշիռը, բայց պետք է կարողանա աշխատել: «Փոքր երկրներն ու չճանաչված սուբյեկտները կարող են վերին աստիճանի որոշիչ դերակատարություն ունենալ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ համաշխարհային քաղաքականության մեջ:

Մենք մտնում ենք վերին աստիճանի վտանգավոր ժամանակահատված, Հայաստանը պետք է անընդհատ իր բոլոր շերտերով խոսի խաղաղության մասին, պետք է հստակեցնենք, որ կան վեճեր, դրանք շատանում են, խնդիրն այն է, որ եթե չես կարողանում դուրս մնալ վեճերի թվի ավելացումից, պետք է ձգտես, որ ՄԱԿ-ի հստակ կանոնադրության կետ իրականացվի՝ ցանկացած վեճ պետք է լուծվի խաղաղ ձևով, ու պիտի պատրաստ լինես, որ քո կողքին զինված բախումներ կարող են լինել»,-ասաց Ալավերդյանը:

Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ հայկական գինը մեծանում է, ու Հայաստանը կարող է ավելի բարձրացնել իր գինը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ