14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ժամանակ ունեն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:

Նշենք, որ IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած  նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի ծանրամարտի ֆեդրացիաների հետ:

IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնած և 2013 թվականից համատեղ իրականացվող կադրային և ծրագրային փոփոխություններից հետո ՀՀ ծանրամարտի հավաքականների մարզիկների մոտ դոպինգ ստուգման ոչ մի դրական արդյունք չի արձանագրվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ