22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննվում է Շանթի միջնորդությունը

Այսօր ժամը 5-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկում է լինելու  ‘’Ցեղակրոն’’ կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պողոսյանի ներկայացրած միջնորդագրի հետ կապված: Այս մասին պաշտպանը հայտնեց Henaran.am-ին: Հարցին, թե ինչ միջնորդություն է դա լինելու, պաշտպանը պատասխանեց, որ չի կարող այս պահին այլևս ոչինչ ասել, քանի որ այլ դատական նիստի է գտնվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:

Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:

Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:

Ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ