06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ նախնական զեկույցը Հայաստանին առաջարկում է

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը  ներկայացվեց 2013թ. նոյեմբերի 18-ին Երևանում, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար:

Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ և առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք կարող են բարելավել ընթացակարգերը, ինչպիսիք են՝ օրենքների նախագծերի վերանայման համար ժամկետների առավել ճկունությունը, օրենքի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ավելի մեծ ջանքերը:

“Այս նախնական վերլուծությունը առաջին քայլ է դեպի Հայաստանի օրինաստեղծ համակարգի համապարփակ գնահատումը”, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: “Հավատացած ենք, որ այն կարող է հանգեցնել կարևոր բարեփոխումների, որոնք կկատարելագործեն օրենսդրական կարգավորման արդյունավետությունը և օգտակարությունը”:

Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները մասնակցեցին նախնական գնահատման շնորհանդեսին Երևանում, որտեղ քննարկեցին փաստաթղթում նախանշված օրենսդրական ընթացակարգերի բացերը և դրանց անդրադառնալու ուղիները:

“ԵԱՀԿ հանձնառությունների համաձայն թափանցիկ և համակողմանի օրինաստեղծ ընթացակարգը որակյալ օրենսդրության բանալին է”, – ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. “ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի իշխանություններին իրենց՝ օրինաստեղծ գործընթացների հզորացման ջանքերում և իրենց առաջարկության համաձայն՝ ներկայացնելով համապարփակ գնահատականը, որը նաև հաշվի կառնի գործնական կիրառումը՝ ապահովելու նաև այն, որ առաջարկությունների առանցքում լինեն  բարեփոխումների գործնական և իրագործելի լուծումներ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ