19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դեկտեմբերի 30-ը՝ ոչ աշխատանքային

Դեկտեմբերի 30-ը՝ ոչ աշխատանքայինՀայաստանի կառավարությունը պատրաստվում է 2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր: Այսպիսով՝ քաղաքացիների հունվարյան կարճատև արձակուրդը կսկսի դեկտեմբերի 29-ին՝ կիրակի, և կտևի մինչև հունվարի 8-ը: Նշենք՝ պաշտոնական օրացույցով Ամանորը տևում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ: Հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներ են (ոչ աշխատանքային), իսկ հունվարի 6-ին Սուրբ Ծնունդ և Հայտնությունն է:

Հունվարի 7-ին նշվում է Մեռելոց հիշատակի օրը (նույնպես ոչ աշխատանքային): Բացի այդ՝ կառավարության աշխատակազմը պատրաստում է հետևյալ առաջարկությունները: 2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ