21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը կալանավորվել է. Pastinfo.am

 “ՀՀ դատական դեպարտամենտ” պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ “Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է  քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ 

 Նա մեղադրվում է  ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։

 

Ինչպես ավելի վաղ “Փաստինֆո”-ն տեղեկացրել էր, Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռեւս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ  Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։

 

Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ