13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետը պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարականներից մեկով անդրադարձավ ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրմանը: «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորովում է հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարաման խափանման դեպքեր»,-ասաց նա:
Վարչապետը հանրապետության մակերևութային, մասնավորապես ջրամբարները սնող, ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածությունը ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարումն իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարակնների հիման վրա հանձնարարեց Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող, ջրահոսքերի մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
Նա կոչ արեց Բնապահպանության նախարարությանը հատուկ ուշադրություն դարձնել այս նախագծի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ