22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելուն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգի պարզեցմանը: «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վերջինս հայտնեց՝ նշված համակարգից արդեն օգտվել է շուրջ 15 հազար մարդ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել , որ կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ նշվածը պայմանավորված է բանկերի ու համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով ու վարչարարության ձևական պահանջներով: 

Ըստ այդմ, նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգերի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ: «Պարզեցնել վարչարարությունը և  գործնականում ապահովել կենսաթոշակների , նպաստների, այդ թվում, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը , 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը»,-ասաց Կ. Կարապետյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ