19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բաղրամյան 26-ում ասել են

Չորրորդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ,  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բացասական է գնահատում Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը: 

՛՛Այն ժամանակներում, երբ ձևավորվում էր այն կուտակային բարեփոխումները, ես պատագմավոր էի, հասկանալի է, թե ինչու հիմա այլևս պատգամավոր չեմ. ցանկալի չի, որ հասկացողները լինեն դաշտում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բոստանջյանն ու հավելեց.

՛՛Ես ինքս մեր կուսակցության առաջնորդի հետ գտնվել եմ համապատասխան տեղում՝ Բաղրամյան 26-ում, ես բարձրաձայնել եմ, որ չեմ կարողանում տեսնել դրական կողմերը՛՛,-պատմեց նախկին պատգամավորը: Ըստ նրա՝ անտրամաբանական է կամավոր, բայց պարտադիր համակարգը:  

՛՛Այն հինգ տոկոսը, որ եկամուտներից պետք է քառասուն տարին լրացած մարդիկ այդ պարտավորությունը կատարեն, դա իմ կոպիտ հաշվարկներով ստացվում է  70—100 միլիոն դոլարի չափով, եթե այդքան էլ կառավարությունը պետք է տա, ստացվում է ՀՀ-ի համար չափազանց մեծ թիվ՛՛,-նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած հիմնավորում-արդարացումներին, ապա Բոստանջյանը անեկդոտ պատմեց. ՛՛Մի հարբած մարդ մտնում է տրանսպորտ ու ասում ժամը քանիսն է, ոչ մեկ ռեակցիա չի տալիս, ասում է՝ ուրեմն հետաքրքիր չէ՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ