22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Ինչո՞ւ եք խփում, ցավեցնում իմ երեխային … »

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանն անդրադարձել է այսօրվա «Հրապարակ» թերթի տեղեկատվությանը, ըստ որի իր դուստրն ամուսնացել է քրեական հեղինակության ազգականի հետ:

Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան հանրագրում գրառել է. 

«Այո, մի քանի օր առաջ դստերս հարսանիքն էր: Փեսաս հայտնի բժիշկների ընտանիքից է, մտավորական ընտանիք, որ մասնագիտության բերումով միայն բարի գործ է անում։

Փեսաս ու դուստրս վաղուց էին իրար ճանաչում, սիրում են իրար դեռեւս ուսանողական տարիներից, ու նրանց ամուսնությամբ մի նոր օջախ է ստեղծվելու։

Ի՞նչ կարիք կար այդչափ չարության, որ նորաստեղծ ընտանիքը կապեիք դեռեւս 1994 թ. մահացած մարդու անվան հետ, երբ այդ երեխաներն այն ժամանակ նոր էին ծնվել։ Ուզում էիք ի՞նձ ցավեցնել. Ինչո՞ւ։ Չէ՞ որ իմ ամենօրյա աշխատանքը բոլորի երեխաների անվտանգությանն է վերաբերվում, անապահով ընտանիքների, բարձիթողի դաստիարակությամբ երեխաներին վատ ճանապարհից հետ պահելուն է վերաբերվում։

Վա՞տ բան եմ անում։ Չեմ կարծում։ Բայց եթե նույնիսկ ձեր պատկերացմամբ՝ վատ բան եմ անում (երեւի ձեր աշխարհում ամեն ինչ գլխիվայր է), ինչո՞ւ եք խփում, ցավեցնում իմ երեխային։ Ձեր մեջ մայր չկա՞…

Ես մարդ ու մայր լինելն այլ կերպ եմ հասկանում ու շարունակելու եմ այդպես հասկանալ՝ անկախ ամեն ինչից։ Ուրեմն, թող Աստված պահպանի ձեր դուստրերին, նրանց ընտանիքները»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ