20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի”. պահանջում են հանել “պարտադիր” բաղադրիչը

Կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի մասին օրենքի քննարկումների մեկնարկից հետո “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստեղծվեց ”Հենարան” ակումբի  հյուրերն են ՛՛Ընդդեմ կենսաթոշակային  5% պարտադիր վճարի՛ խումբ, որն ունի մոտ 8 500 անդամ ու որի նախաձեռնողները պայքարում են ընդդեմ վերոնշյալ օրենքի:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում նախաձեռնող խմբի անդամներից Հայկ Ավետիսյանն ասաց, որ ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է այն պահից, երբ օրենքն իրենց կողմից ճշգրիտ ուսումնասիրվեց, ու հասկացան, թե ինչ է սպասվում:

“2014-ի հունվարի 1-ից 1974 թվականին եւ դրանից հետո ծնվածները ստանալու են 6.6-13 տոկոս կրճատված աշխատավարձ, որոնց կրճատված մասը կուտակային կոնսաթոշակային ֆոնդին կգնա: Եթե այս օրենքը սկսի գործել, մարդկանց ահռելի մեծ վնասներ կհասցվի: Հիմա կրճատում են աշխատավարձը, որպեսզի 20-30 տարի հետո թոշակ տան, այն էլ պարզ չէ` ինչ կլինի: Շատ դեպքեր են եղել, երբ գումարները կորել են”,- ասաց բանախոսը` ընդգծելով, որ բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվել է կուտակային կենսաթոշակի համակարգը, կամավոր է կիրառվել: Ավելին, նույնիսկ զարգացած երկրներում այս համակարգը ձախողվել է` Արգենտինայում, օրինակ, ֆոնդերը սնանկացել են, Ռուսաստանում գումարներն են սառեցվել:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Հարություն Աղլամայնանն էլ նշեց, որ նույնիսկ նվազագույն աշխատավարձի դեպքում է կիրառվելու այս օրենքը, ինչը կնշանակի, որ մարդիկ նվազագույն աշխատավարձից էլ պակաս աշխատավարձ կստանան:

“Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք այս օրենքի պարտադիր մասի դեմ: Գործադուլներ կլինեն, հանրահավաքներ: Օրենքից “պարտադիր” մասը պետք է հանվի: Եթե պարտադիր բաղադրիչը հանվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Թող պարտադիրը հանեն ու մարդկանց այնպես շահագրգռեն, որպեսզի նրանք կամավոր կերպով ցանկանան անցնել այդ համակարգին”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ