03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջուր չեն ունենա

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամը 19.00-ն Էրեբունի վարչական շրջանում, բացառությամբ Արցախ պողոտայի, կդիտարկվեն ժամանակացույցի խախտումներ, իսկ բարձրահարկ շենքերի վերին հարկերում՝ ջրի ճնշման տատանումներ: 

Իսկ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի, Բաբաջանյան և Աճառյան փողոցների, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1 շենքերի, Ավանի 7-րդ փողոցի 1-ին և 4-րդ նրբանցքների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ