20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք Ձեր գրքերն այնքան եք պատմում, որ հետո բոլորս անգիր ենք անում. Փաշինյանը՝ Գեղամյանին

«Վայ, էստե՞ղ էիք, պարո՛ն Գեղամյան»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ արձագանքեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, երբ սկսեցին հարցեր տալ, իսկ առաջին հարց տալու իրավունքը ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանինն էր: Հենց նրա գրքի մասին էր իր հիմնական ելույթում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, խոսել Փաշինյանը: Գրքում իշխանության ներկայացուցիչը ներկայացրել է, թե ինչու է Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ընտրել ԵՏՄ-ին միանալը:

Գեղամյանն իր հարցում նախ ընդգծեց, որ իրեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ շնորհակալություն էին հայտնում, թե ինչու հասկանալի դարձավ, թե ինչու որոշեց Հայաստանն անդամակցել ԵԱՏՄ-ին: «Դրանից հետո եղան մոլդովական ու ուկրաինական դեպքերը: Հիմա խայտառակ վիճակում են գտնվում Ուկրաինայի, ծանր վիճակում՝ Մոլդովայի էկոնոմիկաները: Ընտրված կուրսը տեղին ու ճիշտ է, հակառակ պարագայում կունենայինք այն, ինչ կա Ուկրաինայում»,-նկատեց Գեղամյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ օրինակ՝ 2015 թ. և 2016 թ. Հայաստանի և Ուկրաինայի առևտրի շրջանառությունը կազմել է 109 միլիոն դոլար, ավելին քան Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը միասին վերցրած:

Ապա շարունակելով՝ նա ասաց, որ Գեղամյանի հոդվածի պնդումը չի արդարացել ԵԱՏՄ-ից եղած սպասելիքները: «Մենք համ ԵԱՏՄ մտանք, համ պատերազմ ունեցանք, համ ռազմական կորուստ ունեցանք, նույնիսկ հիմքեր կան կասկածելու, որ այդ պատերազմը Ադրբեջանը հարմարացրել է մեր ԵԱՏՄ գործընկերների հետ»,-նշեց Փաշինյանը:

Գեղամյանը շնորհակալություն հայտնեց, թե լավ է, որ Փաշինյանը գոնե հոդվածի վերնագրին ծանոթացել է, ապա խորհուրդ տվեց ընթերցել «Սադիկովի նամակը Զաքիր Հասանովին» հոդվածը:

Փաշինյանն արձագանքեց, որ գրքերը պատգամավորն այնքան է հետագայում պատմում, որ դրանք անգիր են անում: «Այնպես եք խոսում, կարծես թե մենք 800 հեկտար հող չենք կորցրել, որ հայկական կողմը 100 զոհ չի ունեցել, որ մենք ամեն ամիս լուրեր չենք ստանում սահմանից, որ կարծես թե մենք միայն Թուրքիայից բերած զենքերով ենք հարվածներ ստանում մեր զինվորների վրա»,-եզրափակեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ