Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժությունններին միացել է Իրաքի բանակը
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրաքյան Քուրդիստանի սահմանին սկսված զորավարժություններին մասնակցելու է նաև Իրաքի զինուժը:
Թուրքական «Internethaber» լրատվամիջոցի համաձայն՝ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում (www.tsk.tr) արդեն հրապարակվել են թուրք և իրաքցի զինվորների համատեղ լուսանկարները:
Իրաքի պաշտպանության նախարարությունը իր հերթին հաստատել է այս նշյալ տեղեկությունը և շեշտել, որ զորավարժությունները լայնամասշտաբ են լինելու: Ընգծվում է, որ զորավարժություններին իրաքյան զինվորների մասնակցության մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ իրաքյան Քուրդիստանում կայացավ անկախության հանրաքվեն:
Հայտարարության համաձայն՝ երկու երկրները հանրաքվեի հետ կապված համապատասխան միջոցառումներ են ձեռնարկելու:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին սկսել էին զորավարժություններ անցկացնել՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում:
Թուրքական «Yeniakit» լրատվական կայքն էլ հիշեցնում է, որ սեպտեմբերի 24-ին Անկարայում հանդիպել էին Թուրքիայի և Իրաքի զինուժի գլխավոր շտաբի պետերը:
Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը: