22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե ոտնձգություններ իրականացվեն  իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատամամբ, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների:

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այսօր իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեն՝ համարելով, որ դրանով խախտվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Չավուշօղլուն ասել է, որ այս պահից սկսած, ստեղծված ճգնաժամային պայմաններում Անկարան միայն  բանակցելու է  Իրաքի ղեկավարության հետ:

Խոսելով իրաքյան Քուրդիստանի ղեկավարներին Թուրքիայի կողմից արված բազմաթիվ կոչերի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.

«Մենք բարեկամական հորդոր արեցինք նրանց, զգուշացումներ էլ արեցինք: Այս պահին սահմանային անցակետերի փակման մասին խոսք չկա, միայն կա խստացման հարց: Մեր կողմից իրականացվելու են քայլեր: Այս պահին այդ հարցերը քննարկում ենք:  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը հասկացրեց, որ գնալու են իրենց ճանապարհով: Դե մենք էլ ասացինք, որ դրա դիմաց վճարելու են ու այդպես էլ կլինի»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան դադարեցնելու է մարզել Քուրդիստանի զինված ուժերին, որոնք հայտնի են «փեշմերգա» անվանումով:

Թուրքիայի արտգործնախարը հիշեցրել է, որ  իրենք «փեշմերգա»-ին մարզում էին դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակներից, ընդհուպ մինչև տարածաշրջանում «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպության հայտնվելը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ