25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը սպառնացել է ներխուժել անկախության հանրաքվե անցկացնող Քուրդիստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու հյուսիսիրաքյան Քուրդիստանում անցկացվող անկախության հանրաքվեի արդյունքները՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Քուրդիստանի հասցեին:

Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի՝ Էրդողանը տնտեսական պատժամիջոցներից ու շրջափակումից բացի սպառնացել է նաև ռազմական գործողություններ նախաձեռնել իրաքյան Քուրդիստանի դեմ:

«Իրաքի սահմանադրական դատարանը անհրաժեշտ որոշումը կայացրել է (մերժելէ Քուրդիստանում հանրաքվեի անցկացումը-խմբ.):Մենք էլ անում ենք բոլոր քայլերը քաղաքական, տնտեսական, առևտրային ու անվտանգության ոլորտներում: Սիլոփիում մեր զինված ուժերը զուր չեն միջոցներ ձեռնարկում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Մանրամասնելով իրաքյա Քուրդիստանի դեմ նախատեսված քայլերը՝ Էրդողանն ասել է հետևյալը. «Մուտք ու ելքերը կփակվեն: Տեսնենք, թե դրանից հետո քրդական ինքնավարության ղեկավարությունը ինչպես է նավթը տեղափոխելու կամ վաճառելու: Փականը մեզ մոտ է: Երբ փակենք դա, այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա:

«Եփրատի վահան» գործողությունը նախաձեռնելով՝ մենք թույլ չտվեցինք Սիրիայում ահաբեկչական պետություն ստեղծվի: Հարկ եղած դեպքում Իրաքում ևս նմանատիպ գործողություններ կիրականացնենք»,-սպառնացել է Էրդողանը:

Վերջինս հայտարարել է, որ իրենց կողմից որևէ զիջում չի լինելու՝ նշելով, որ Իրաքի Քուրդիստանի դեմ ձեռնարկվելիք այլ միջոցների մասին կհայտարարեն օրերս:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ