07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սխալ ճանապարհ է ընտրված. Հայրիկյանը` նախագահականում էր /վիդեո, ֆոտո/

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց էր: Նա նամակ էր բերել հանձնելու Սերժ Սարգսյանին:

“Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերում Ձեր նախագահությանը, Դուք եք մեր պետության աշխարհով մեկ ճանաչված առաջին դեմքը: Ելնելով դրանից` մեր պարտքն ենք համարում պաշտոնապես Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միությանը միանալու Ձեր անակնկալ, ամենայն հավանակնությամբ՝ ճնշումներով թելադրված որոշումը միայն ժողովրդի 23 տոկոսին է գոհացնում”,-գրված է նամակում:

Ըստ Հայրիկյանի, այս դիմումը իր բարեկամական նախազգուշացումն է: Ինքը հայ ժողովրդի համար ճակատագրական ծանր պահերին գործնական հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ  եւ գիտի, որ, չնայած հակառակ բեւեռներին՝ Սերժ Սարգսյանը հասկանալով ու  փոխմբռնումով է մոտենում հարցերին: “Սա մի վերջին ճանապարհ է, իրեն բացատրելու, որ սխալ ճանապարհ է ընտրված”,-ասաց Հայրիկյանը:

Վերջինս չի բացառում, որ հանրահավաքներ սկսեն այդ որոշման դեմ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ