Եթե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերը մոտ են կարգավորմանը. Շարմազանովն արձագանքել է Կոսաչեւի հայտարարությանը
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ﬔկնաբանել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հակամարտության կարգավորմանը:
«Եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը և այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, այո, կողﬔրը մոտ են կարգավորմանը»,- «Արﬔնպրես»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա հավելեց, որ այլ պարագայում չի կարելի խոսել հակամարտٳթյան կարգավորման մասին, քանի որ հայկական կողմը բազﬕցս հայտարարել է, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և այդ իրավունքի ամբողջական ճանաչման որևէ կարգավորում չի կարող լինել:
«Եթե պարոն Կոսաչևը նման հայտարարություն է արել, ուրեﬓ տեղեկատվություն ունի, որ Ադրբեջանը հայտնել է Արցախի անկախությունը ճանաչելու ցանկության մասին, որովհետև այլ պարագայٳմ կողﬔրը չեն կարող մոտ լինել կարգավորմանը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հիﬓախնդրի կարգավորմանը: «Ռուսաստանն այդ հարցում չեզոք դիրք է որդեգրել: Մենք ընկերական հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ինձ մոտ եղած տեղեկությամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունը բավական մոտ է կարգավորմանը»,- ասել է Կոսաչևը։