12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:

Շնորհավորելով Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ