06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Լսել հաշմանդամներին

Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի  մատչելիությունն ապահովելը:

Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ:  Ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ խնդիրների լուծմամբ, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

՛՛Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երևանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երևանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի  իրենց վերաբերող հատվածը  քննարկել այդ հանձնաժողովում և լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:

Շնորհակալություն համագործակցության համար՛՛,-ասված է նամակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ