Հայ շախմատիստները հաղթում են
Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հանգստից հետո կայացել է 6-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարողացել է դժվարին պայքարում հաղթանակ կորզել Հունգարիայի հավաքականի հետ խաղում: Գրանցվել է 2.5 – 1.5 հաշիվը: Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել Սերգեյ Մովսիսյանը, ով առավելության է հասել Ալմաշիի նկատմամբ: Մնացած պարտիաները՝ Արոնյան – Բալոշ, Հակոբյան – Պոլգար, Սարգսյան – Բանուզ, ավարտվել են ոչ ոքի հաշվով: 7-րդ տուրում մեր հավաքականը մրցելու է Ռուսաստանի հզոր հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը այս հաղթանակից հետո բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Կանանց պայքարում մեր հավաքականը հերթական ջախջախիչ հաշվով հաղթանակը տարավ: Իսպանիայի հետ պայքարում գրանցվեց 3.5 – 0.5 հաշիվը: Մեր շախմատիստուհիներից ոչ ոքի խաղաց միայն Գալոյանը, իսկ Դանիելյանը, Մկրտչյանը եւ Կուրսովան հաղթանակներ տարան: 6-րդ տուրից հետո մեր աղջիկները բարձրացան 2-րդ հորիզոնականը: Այսօր մեր հավաքականի մրցակիցն է լինելու Լեհաստանի երկրորդ հավաքականը: