18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լարված ու ծանր տարի է սպասում կառավարությանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր 2014 թ-ի պետական բյուջեի ամփոփիչ ելույթում հայտնեց, որ իրենց առաջնային մարտահրավերները գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակն են:

՛՛Սրանք կարևոր մարտահրավերներ ու լրջագույն խնդիրներն են, որոնք խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացմանը: Եվ այն, որ մեր կառավարությունն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, մեր ընդդիմախոսների համար դժվարություններ է ստեղծում, քանի որ նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն խնդիրներ ու անհիմն փաստարկներ բերել, որը չի նպաստում երկխոսությանը՛՛,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ պատրաստ են մասնագիտական քննարկումների ու ցանկացած հարցի տալ պատասխան:  

Նա հորդորեց ընդդիմադիրներին անհիմն մեղադրանքներ չանել կառավարության հասցեին, քանի որ, ըստ վարչապետի, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, ինչպես և չեն բերել վերջին 23 տարիների ընթացքում: ՛՛Այդպիսի ռազմավարություն ընտրող ընդդիմախոսները ձախողվում են, հաջողության են հասնում նրանք, ովքեր հանդես են գալիս առաջարկություններով ու դա գնահատվում է և ժողովրդի և իշխանությունների կողմից՛՛,-շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Վերջինս նկատեց, որ կառավարության խնդիրն է լուծում տալ տարբեր սոցիալական խնդիրների, որպեսզի քաղաքացիները շոշափելի արդյունքներ տեսնեն:

Վարչապետն ընդգծեց, որ իրենց քաղաքականությունը փոխվել է, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ սոցիալական ծախսերը լինեն էֆեկտիվ, հասնեն այն խավերին, ովքեր դրա կարիքն ունեն:

՛՛Գումարը պետք է տրամադրել այն մարդկանց, որոնց անհրաժեշտ է վերապատրաստել ու օգնել: Մենք անցնում ենք սոցիալական անապահով մարդկանց օգնություն տրամադրելուն, այս մոտեցումն ավելի ճիշտ մոտեցում է մեր երկրի համար՛՛:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ 238 հազար մարդու աշխատավարձ են բարձրացնելու հաջորդ տարի:

Միաժամանակ նա նկատեց, որ այս բյուջեն լինելու է բավական ծանր բյուջե, քանի որ այն ցուցանիշները, որ դրված է բյուջեի հիմքում, բավական  բարդ ցուցանիշներ են:

՛՛Գիտակցաբար գնում ենք դրան, որ ենթադրում է, որ կառավարությանը սպասում է լարված աշխատանք՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ