06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Պետքա ոչ ասել այս կապիկներին, այս գենդերներին”. ազատամարտիկները փորձում են/վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ազատամարտիկների հերթական համահավաքը: Ազատամարտիկները շարունակում են ժողովրդին մոբիլիզացնելու կոչերը և փորձում տեղափոխվել ավելի հանդարտ և ավելի հստակ դաշտ, որտեղ նրանց ծրագրային գործողությունները կարող են փոխակերպվել՝ համաժողովրդական շարժման.

“Վերջին շաբաթվա իրադարձությունները ինձ հերթական անգամ համոզեցին, որ Հայաստանը ոչ թե երկիր է, այլ մի յուրահատուկ համակենտրոնացման ճամբար-կոնցլագեր՝ որտեղ տիրում են այդ հաստատությանը բոլոր բնորոշ օրենքները: Ձևակերպեմ ավելի հստակ՝ Հայաստանում ոչ թե պետական օրենքները, այլ կոնցլագերում տարածում գտած բարքերը: Հայաստանի իշխանությունները պետական օրենքները օգտագործում են, որպիսի ամրապնդեն և նույնիսկ հավերժացնեն ոչ թե ժողովրդավարական կառավարումը, այլ պարզապես լագերային ռեժիմը “,-իր ելույթում նկատեց ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

“Պետքա ոչ ասել այս կապիկներին, այս գենդերներին, պետք ա սաղ հայ ժողովուրդը գա ստեղ, թե չէ ես ինֆարկտ կստանամ”,-ասաց ազատամարտիկ Ռյադավոյ Ապարը, որը պատերազմի այբուբենը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ անցել է “այբ”-ից մինչև “ֆե”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ