28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանը պետք է ձգտի անել այնպես, որ սփյուռքը վստահի իրեն»

Այսօր Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, հայ կաթողիկե պատրարքարանի տեղեկատվական գրասենյակի տնօրեն «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին՝ ընդգծելով՝ համաժողովի խորագիրը ճիշտ էր ընտրված, այն է ՝ Հայաստանի ու սփյուռքի միջև պետք է լինի փոխադարձ վստահություն։
«Այստեղ հարց է առաջանում․ սփյուռքը վստահե՞ց այդ համաժողովի ընթացքում հնչեցված հայեցահարգերին։ Իհարկե, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, բայց պետք է ասել՝ հարկավոր է վստահել, որ մեր նպատակներն իրակականան։ Փոխադարձ վստահությունը միասնականության ու մեր իղձերի իրականացման նախապայմանն է։ Համաժողովի մթնոլորտն, ընդհանուր առմամբ, միասնական էր։ Այդ միտումն, իսկապես, զգալի էր։ Բայց թե ինչ արդյունք կունենանք առաջիկայում, դա դեռ առաջիկա տարիները ցույց կտան», – նշեց բանախոսը։

Սարգիս Նաջարյանը շեշտեց՝ որոշ սփյուռքայարեր Հայաստանի հետ կապված՝ անվստահություն ունեն ինչ-ինչ հարցերում, բայց դրա պատճառն այն չէ, որ իրենք են այդպես ուզում, իրավիճակն է ստիպել, ուստի Հայաստանը պետք է ձգտի անել այնպես, որ սփյուռքը վստահի իրեն։

«Խոսքերով մեկը մյուսին չի կարող վստահել։ Դա գործով պետք է ցույց տալ։ Անվստահություն կա գործելաոճի հետ կապված։ Հայաստանի հետ կապված՝ անվսհատություն ունեն հատկապես սփյուռքահայ գործարարները, բայց դա, կարծում եմ՝ կարելի է հաղթահարել։ Մենք պիտի հասնենք փոխվստահության», – եզրափակեց բանախոսը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ