29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղադրել հայերին Խոջալուի դեպքերի ﬔջ, նույնն է, ինչ Հիտլերը ﬔղադրեր ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին Հոլոքոստի համար. Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ- ի Գլխավոր Ասամբլեայում հերթական անգամ ի ցույց դրեց այն զավեշտալի իրավիճակը, որٳմ հայտնվել է այդ գործիչը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում, ﬔկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի նախագահի ունեցած ելույթը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ելույթում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ալիևի արած հայտարարություններին՝ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ եթե Ալիև կրտսերը Խոջալուի դեպքերի ժամանակ լիներ ռազմաճակատում կամ շփման գծում, այլ ոչ թե Թուրքիայում կապիտալ կուտակելիս և տարաբնույթ հաճույքներին տրվելիս, դժվար թե այսօր նման՝ «իրականությունից հեռու և հիմար հայտարարություններ  աներ»:

«Քանի որ նա բացակա է եղել և ականատեսը չի եղել այդ դեպքերին, ճիշտ կաներ կարդար իր երկրի նախորդ նախագահներից Այազ Մութալիբովի հուշերը կամ հարցազրույցը «Վեդոմոստի» պարբերականին, որում Ադրբեջանի նախկին նախագահը հստակ նշում է, որ Խոջալուի դեպքերի ﬕակ պատասխանատուն Ադրբեջանի «Ազգային ճակատ» ﬕավորուﬓ է: Դա ասում է ոչ թե հայկական կողմը, այլ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահը: Իր նմանատիպ հայտարարություններով Ալիևը կրկին ի ցույց է դնում իր զավեշտալի վիճակը»,- ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ﬔղադրել հայերին Խոջալուի դեպքերի ﬔջ նույն բանն է, «ինչ Ադոլֆ Հիտլերը ﬔղադրեր Խորհրդային ﬕությանն ու Միացյալ Նահանգներին հրեաների զանգվածային ոչնչացման ﬔջ»: Խոսելով ընդհանուր առմամբ Ալիևի ելույթի հիﬓական շեշտադրուﬓերի մասին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարություններին այլևս Ադրբեջանում էլ լուրջ վերաբերվող չկա: «Հնարավոր է բացառություն կազﬔն իր ընտանիքի անդաﬓերը, ովքեր նրա հետ ուղևորվել էին Նյու Յորք»,- ամփոփեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ