21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Այս կեղտոտ մարդը, որն ուզում էր նաև կեղտ տանել եկեղեցի”

Հակոբ աբեղա Գրիգորյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ տեսակետներ հնչեցրեց արվեստաբան Լեւոն Մութաֆյանի հասցեին, որոնք հիմք էին տալիս ենթադրելու, որ արվեստաբանը թշնաբար է տրամադրված հայ եկեղեցու և հավատի նկատմամբ: Այս առիթով Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

“Լավ, ասենք, թե ես մաղձով եմ լցված Հայր Հակոբ աբեղա Գրիգորյան-ԱրմՀակ-Արման Գրիգորյան-Արսեն Լևոնյանի դեմ… Իրավունք ունեի մաղձով լցվել նրա զրպարտչական հոդվածների առթիվ, որդուս զրպերտելու, ինձ ազգային բանակի թշնամի հռչակելու համար…

Բայց որևէ գործնական քայլ չեմ արել մաղձս արտահայտելու համար… Ափսոս… Իսկ մի՞թե հայտնի նույնասեռական Դավթի հետ նրա գրկախառնված լուսանկարներն էլ իմ մաղձի արգասիքն են…Մի՞թե մինչ լուսանկարների հայտնվելը ոմն Jobson-ի գրառումները ֆեյսբուքում նույնպես իմ մաղձի արդյունքն են… Կամ, երբ նա Արսեն Լևոնյան ստորագրությամբ ընկերության առաջարկություն էր արել և ներկայացել որպես Կալինինգրադում ապրող երիտասարդ, որն աշխատում է իբր գիշերային ակումբում և սիրում է ոչ ավանդական սեռական հարաբերությունները…

Դրա՞նք էլ են իմ մաղձի արդյունքը… Մի խոսքով, այս կեղտոտ մարդը, որն ուզում էր նաև կեղտ տանել եկեղեցի, հիմա ցանկանում է շատերին կեղտոտել՝ փրկելու համար ինքզինքը…

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ