20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կաղ ու թոփալ բյուջե

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում պետական բյուջեի քննարկմանը կարծիք հայտնեց, որ այս բյուջեն այն ժամանակ է գրվել, երբ դեռ որոշված չէր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Ըստ Արզումանյանի՝   այս բյուջեն գրվել է քաղաքական լրիվ այլ կոնյուլտուրաներում. ՛՛Գրվել է այն ժամանակ, երբ ՄՄ մտնելու որոշում դեռ չէր կայացվել ու հետեւաբար, հաշվի չեն առնվել մեր եկամուտների առումով ցուցանիշները: ՄՄ մտնելով մենք այլեւս չենք կարողանալու ձեռք բերենք այն, ինչ ցանկանում ենք, այլ մեզ դեմ կտան այն, ինչ իրենք են ուզում՛՛:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ Գագիկ Մինասյանը կողմ է քվերակում այս բյուջեին, սակայն այն չունի եկամուտներ. ՛՛Ամբողջ բյուջեում ընդամենը վեց տող են եկամուտները, եթե այլ տող կա, եկեք ասեք: Դուք մեղավոր եք սրա համար, քանի որ բյուջեն թոփալ է, կաղ է սրանով: Ինչպե՞ս կարելի է չունենալ բյուջե ու ունենալ ՏԻՄ: Ո՞ւր են բյուջեի եկամուտները՛՛:

 Մինասյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ՝ շեշտելով, թե որեւէ խնդիր այդ օրենքում չի գտել: ՛՛Եթե դուք ունեք խնդիրներ, ապա ես պատրաստ եմ դրանք ձեզ հետ քննարկելու՛՛:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ