20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասում են, որ կորել է ճանապարհին այդ հրավերը. «Ելք»

«Փաստացի, սա Հանրապետական կուսակցություն-Սփյուք համաժողով է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությանն այդպես էլ հրավեր չի եկել՝ մասնակցելու համաժողովին:

«Մեզ հրավերը որպես այդպիսին չի եկել, չենք ստացել: Երբ մենք սկսեցինք այդ մասին խոսել, զանգ եղավ, որ հրավերն ուղարկել ենք, չի հասել, հիմա կարող ենք ձեզ հրավիրել: Ու ասում են, որ կորել է ճանապարհին այդ հրավերը: Ամեն դեպքում շատ սխալ մոտեցում է, որ այդ հրավերն ուղղված էր միայն խմբակցության ղեկավարին, որովհետև դաշինքում 3 քաղաքական ուժ կա»,-նկատեց Գորգիսյանը:

Վերջինս գտնում է, որ համաժողովին «Ելքին» չհրավիրելով՝ փորձել են զերծ պահել «Ելքի» տարբերվող մոտեցումը, որովհետև իրենց ասածները միգուցե կշիռ կլիներ սփյուռքահայերի համար, ու կարող էր համագործակցություն լինել: «Նպատակը սա է եղել, կարծում եմ: Սփյուռքի ռեսուրսը չի օգտագործվում, սա լրջագույն բացթողում է»,-եզրափակեց խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ