04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն»

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում չափազանց կարևոր նորություն կար։ Այն վերաբերվում էր մի թեզի, որի մասին մշտապես խորհել և խոսել եմ։ Դա խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ակտիվացման հարցն է։ Դա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձր պահելու անհրաժեշտ նախապայման եմ համարում։ Չմոռանանք, որ խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը ռազմական համագործակցության հիմնական շրջանակներից մեկն է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ։ Այս առումով խնդիրը նաև արտաքին քաղաքական դիվիդենտ ունի։
Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է ավելացնել UNIFIL և MINUSMA առաքելություններում իր մասնակցությունը, չափազանց կարևոր է։ Միաժամանակ, Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը (հավանաբար UNMIS), Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն։ Դա ազդեցիկ է դարձնելու Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում, իսկ սիրիահայ համայնքի համար էլ ապահովության յուրահատուկ երաշխիք և հոգեբանական աջակցություն է լինելու։ 
Հետևաբար, Սարգսյանի ելույթը համարում եմ Հայաստանի ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր։ Կարծում եմ՝ սա պաշտպանության նախկին և ներկա նախարարներ՝ Սարգսյանների համատեղ գաղափարն է։ Սա լավ հաշվարկած ռազմադիվանագիտական դասական քայլ է, երբ ռիսկերը քիչ են, դիվիդենտները՝ շատ։

 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ