13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ կոնգրեսականները հյուրընկալվել են խորհրդարանում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն:

Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցային ծրագրերի իրականացումը: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին, կարեւորել իրավապայմանագրային դաշտում հայկական եւ ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:

Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարեւորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ