18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գնդապետը կկանչվի՞ պատասխանատվության /վիդեո/

Սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ “Դուք”-ով խոսելու պահանջներին ի պատասխան Ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր “Չես կարա պահանջես… Հեսա կդաստիրակեմ, կիմանաս”:

Այսօր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը:

Ու թեև ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ “ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…”, ոստիկանության ղեկավարույթունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի:

Բացի այդ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:

Այսպիսով, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով “Դուք”-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը) և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե ոչ:

Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ