Վթարի հետեւանքով 18-ամյա երիտասարդ է մահացել
Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ГАЗ 69 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մահացել է 18-ամյա երիտասարդ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացողը 18-ամյա Արտակ Բ.-ն է, իսկ 25-ամյա Ազատ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։