27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրաժարվում է ցուցմունք տալուց.Կիվիրյանը կրկին կանչվել է հարցաքննության /վիդեո/

Կոմիտաս 5 –ում  շինարարության շուրջ առաջացած աղմկահարույց դեպքերին “Armenia Today”  լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան, քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի մասնակցությունը անհետևանք չմնաց: Նախ Կիվիրյանը տեղափոխվեց հիվանդանոց ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Հետո, հատուկ քննչական ծառայությունները վերջինիս հրավիրեցին` ցուցմունք տալու որպես վկա, իսկ ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի երկու հոդվածներով.”316 հոդվածի առաջին մասով և 333 հոդվածի  երկրորդ մասով: Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ իմ նկատմամբ բռնություն կիրառելով տարան Արաբկիրի ոստիկանություն: Սակայն հետո պարզվեց, որ հերիք չի մեղադրվում եմ բռնություն կիրառելու մեջ, այլև ես զպարտում եմ ոստիկաններին”,-նկատեց Կիվիրյանը:

Կիվիրյանը այսօր ՀՔԾ ներկայացել է երկու փաստաբանների ուղեկցությամբ և չի պատրաստվում ցուցմունք տալ, քանի որ իր ոստիկանության կողմից բռնություն ենթարկվելու հաղորդագրությունից հետո չի պատրաստվում մասնակցել ոստիկանության կազմակերպած “ֆարսին”:

Կիվիրյանի նկատմամբ այս պահին հարուցվել են մեկ քրեական և երեք վարչական գործեր:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ