19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ սպասել նախագահների հանդիպումից

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասպանի ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե արդյոք որևէ առաջընթաց է սպասվում ԼՂՀ հիմնախնդրի լուծման հետ կապված, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:  

՛՛Առաջին տեղեկատվությունը, որ այս պահի դրությամբ մենք հրապարակել ենք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ու լինելու է հանդիպում ՀՀ ու Ադրբեջանի նախագահների միջև: Այս պահի դրությամբ որևիցե նոր տեղակտվություն, որը լավատեսություն է ներշնչում, մենք չունենք՛՛,-պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս հավելեց, որ առաջին հերթին այս հանդիպման նպատակն է ապահովել երկխոսությունն ու բանակցային գործընթացի շարունակականությունը:

Վարդանյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ առաջընթաց կա Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված: ՛՛Օդանավակայանի շահագործման խնդիրը մեր օրակարգում է, և սա շատ կարևոր խնդիրներից մեկն է, և չափազանց կարևոր է, որ այս օդանավակայանի շահագործման խնդիը կարողանանք  զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտից, ինչն այսօր բավականին ագրեսիվ ձևով իրականացվում է Ադրբեջանի կողմից, և այստեղ մենք մտադիր ենք այս նպատակին հասնելու առանց լրացուցիչ լարվածություն առաջացնելու այս խնդրի շուրջ՛՛,-պատասխանեց վարչապետը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ