29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախարարը պարզաբանում է Փաշինյանի կասկածները

՛՛Նիկոլ Փաշինյանը ցանկացել է տեսակցություն ունենալ այդ պահին մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված են եղել, այսինքն՝ արգելք է եղել և այս դեպքում տվյալ անձի հետ հանդիպելու համար կա օրենքով միայն մեկ բացառություն, ինքը կարող է այդ հանդիպումն ունենալ միայն իր փաստաբանի հետ, սա երեք չի կարելի արգելվել։ Մանցածի պարագայում լենելով նախաքնության շահերից, քննիչն այդ որոշումը կայացրել է՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ բացատրելով, թե ինչու է արգելվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ՔԿՀ մուտք գործել և տեսակցել նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձ կատարող Շանթ Հարությունյանին և մյուսներին, եթե օրենքով պատգամավորներին իրավունք է տրվում տեսակցելու:

 Նախարարը նշեց, թե մուտքի ու ելքի իրավունքը տեսակցելու դատապարտյալի կամ մեղադրյալի հետ միանգամայն տարբեր ինստիտուտներ են, առաջի հերթին անձը պետք է համաձայն լինի, որ այդ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի համապատասխան դիմում, այդ անձն իր հետ ունենա համապատասխան փաստաթուղթ և պետք է լինի ՔԿՀ-ի պետի որոշումը։

 Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը տեղեկացել է, որ պատգամավորին մի ՔԿՀ ամեն դեպքում թողել են և ինքը հանդիպել է կալանավորվածներից մեկի հետ, մինչդեռ ՀԱԿ պատգամավորը հարցրել է, որ եթե օրենքով դա հանվել է, ինչու չեն մյուսում թողել։ Նախարարը հայտնեց, որ քրեածառայողական պետի կողմից այս հարցով նշանակվել է ծառայողական քննություն։ ՛՛Այն ՔԿՀ պետը, որը թողել է , եթե պարզվի այդ բոլոր խախտումները՝ կենթարկվի համապատասխան պատասխանատվության՛՛:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ ՔԿՀ-ներում բռնություններ եղել են և շարունակվում են, դրա համար թույլ չեք տալիս նրանց հետ հանդիպել, Հրայր Թովմասյանն արձագանքեց. ՛՛Դեռևս հին հույներն ասում էին, թե ես ամեն ինչի վրա կասկածում եմ, եթե կասկածում է, ինչ եք ուզում, ասեմ՝ ինչո՞ւ է կասկածում։ Կասկածամիտը կարող է կասկածել։՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ Շանթ Հարությունյանին ծեծել են, ապա նախարարը նշեց. ՛՛Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ես չեմ կարող պատասխան տալ, կարող եմ ասել, որ անցնում է բժշկական զննություն, անցկացվում է համապատասխան քարտ։ Անկասկած բռնության հետք, անգամ քերծվաք արձանագրվում է, եթե այդ ամբողջը եղել է, ուրեմն ես վստահեցնում եմ , որ արձանագրված են՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ