Համասեռամոլության մեջ մեղադրվող միաբանի արձագանքը
Էջմիածնի միաբան Հայր Հակոբ քահանան Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր անվան շուրջ պտտվող սկանդալի մասին տեղյակ է պահել անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հիշեցնենք, որ Հայր Հակոբին վերջերս մեղադրեցին հոմոսեքսուալ լինելու մեջ:
“Ես կտարածեմ պաշտոնական հաղորդագրություն, բայց ասեմ, որ Վեհափառը հրահանգեց դիմելու իրավապահ մարմիններին: Ես արդեն խոսել եմ փաստաբաններիս հետ, նրանք զբաղվում են այդ գործով”,-ասաց նա:
Ըստ Հայր Հակոբի, եթե ինքը չկարողանա հալածանքների եւ կեղծիքի առաջը փակել, ապա նույնիսկ մինչեւ դատական պրոցեսը հնարավոր է դիմի՝ իրեն կարգալույծ անելու խնդրանքով, որպեսզի փրկի Էջմիածնի անունը:
ժամը 16.11 Հայր Հակոբի պաշտոնական հայտարարությունը
” Ինչպես տեղյակ եք վերջին շրջանին ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը:
Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով` դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին առժամապես եկեղեցական իմ գործունեությունը կասեցնելու համար, մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:
Միաժամանակ տեղեկացնում եմ որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Հակոբ աբեղա Գրիգորյան”