19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանի բնակչության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “ԱԻՄ” առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը: Բանախոսը ներկայացրեց իրենց կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց` հայաստանցիներից շատերը դեմ են ՄՄ-ին:

“Հարցաթերթիկի բովանդակությունն այն է, թե տեղյակ են արդյոք Եվրամիությունից եւ Մաքսային միությունից: Մասնակցել է 1284 հոգի, որոնց 27 տոկոսը չի կողմորոշվում, ոչ մեկին նախընտրել է 22 տոկոսը, ՄՄ-ին՝ 22 եւ ԵՄ-ին՝ 28,04 տոկոսը: Ստացվում է, որ վաղը, երբ Հայաստանը միանա Մաքսային միությանը, էս 70 տոկոսը իրերը հավաքողներ են լինելու”,- նշեց նա:

Ըստ Հայրիկյանի` հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները սխալ ճանապարհի են. “Հանկարծակի մի օրվա մեջ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանավորները որոշեցին գնալ Մաքսային միություն: Դրան նախագահն է կողմ, ոչ թե ժողովուրդը: Ես ժողովրդավարության կողմնակից եմ, իսկ դա նշանակում է, որ պետք է լսել ժողովրդին”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ