29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գորիսի ապագա քաղաքապետին յուղոտ պաշտոն էին խոստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որևէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որևէ առնչություն չունի: Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի հրաժարականից հետո սովորաբար պաշտոնակատար է դառնում փոխքաղաքապետը կամ քաղաքապետարանի որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա:

Այս անգամ այդպես չեղավ, և կատարվածը լուրջ տարակուսանք է առաջացրել գորիսեցիների մոտ: Ու ենթադրվում է՝ իշխանություններն ի սկզբանե Առուշանյանին պատրաստում են այդ պաշտոնում «ընտրելու» համար՝ 26-ամյա երիտասարդի ձեռքին տալով մեծ լծակներ: Իսկ ինչո՞ւ է իշխանությունների ընտրությունը կանգ առել հենց նրա վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ինքնաբացարկ տվեց, և վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Առուշանյանը պետք է խորհրդարան գնար, սակայն նրա փոխարեն պատգամավոր դարձավ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ավետ Ադոնցը, իսկ Առուշանյանին էլ ավելի յուղոտ պաշտոն էին խոստացել` ասելով, թե մի քանի ամիս համբերի: Ենթադրվում է՝ այդ յուղոտ պաշտոնն էլ հենց քաղաքապետի աթոռն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ