19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ը կբոյկոտի՞

 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են իրականացնում: Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով։ Արտահերթ նիստի նպատակն է՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելը, այդ համակարգը պետք է ներդրվի 2014թ․ հունվարի 1-ից։

Henaran.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ արդեն 40-ից ավելի ստորագրություն հավաքված է: ՛՛Վստահ եմ, որ նիստի ընթացքում անհրաժեշտ 44 ստորագրությունները կլինեն, և նիստ կկայանա ուրբաթ ժամը 12-ին՛՛: Վարդանյանը նշեց, որ նախապես որոշել էին նիստ հրավիրել վաղը ժամը 18:00-ին, սակայն պատգամավորների զբաղվածության պատճառով հետաձգել են մինչև ուրբաթ օրը:  

Հարցին, թե ՀՀԿ-ից որևէ արձագանք եղել է, նա պատասխանեց. ՛՛Իրենց խմբակցությունում բնականաբար պատգամավորներ չկան, որ ստորագրել են, սակայն նրանք բավական բարձր մակարդակով խոսք են տվել, որ եթե մենք կարողանանք անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել, իրենք չեն բոյոկոտի և կմասնկացեն նիստին՛՛:

Վարդանյանի խոսքով՝ ստորագրել են նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ