18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բազմաթիվ հիվանդությունների համար առաջին նշանը տեսողության անկումն է. մասնագետ

Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է: Մարդ արտաքին աշխարհի 95-98 տոկոս ինֆորմացիան ստանում է տեսողական օրգանի միջոցով: Իսկ տեսողության պահպանման հարցը շատ կարեւոր է մարդու հենց ծնված օրվանից: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մալայանի անվան ակնաբուժական կետրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը:

Բանախոսը նշեց, որ նորածինների պարագայում տեսողական օրգանի հետ խնդիրներ ի հայտ են գալիս հատկապես վաղաժամ ծնվելու դեպքում:

“Ամեն տարի 5-ից 7 հարյուր վաղահաս ծնված երեխա է ստուգվում, որոնց 1/3-րդ մոտ տարբեր տեսակի տեսողական խնդիրներ են ի հայտ գալիս: Վաղ ստուգման դեպքում հաճախ հնարավոր է լինում կանխարգելել վտանգը”,- ասաց նա:

Անդրադառնալով օրվա խորհրդին` մասնագետը նշեց, որ ՄԱԿ-ը տեսողության հարցն առաջին պլանում է դնում, քանի որ այսօր բազմաթիվ հիվանդությունների համար առաջին նշանը տեսողության անկումն է:

“Օրինակ, այսօր շաքարային դիաբետը կենսակերպ է դարձել: Եթե 10 տարի առաջ հիվանդությունը 50-ից հետո էր հաճախ դիտվում, ապա հիմա այն երիտասարդացել է: Եւ այս պարագայում միայն էնդոկրինոլոգը չունի աշխատանք, ակնաբույժն էլ ունի, պետք է համատեղ աշխատել, քանի որ ակնահատակի վիճակը շատ բան կարող է վկայել մարդու առողջության մասին”,- ասաց բանախոսը` նշելով, որ այսօր Հայաստանում բավական լավ բժշկական պայմաններ կան` տեսողական խնդիրների դեմ պայքարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ