24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շանթը շնչահեղձ էր լինում. հեղափոխությունը էմոցիոնալ էր

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը Շանթ Հարությունյանի հեղափոխությունը գերէմոցիանալ, բայց ոչ հանցավոր արարք որակեց:

Սա սպեցիֆիկ դեպք է, Շանթի բոլոր արտահայտությունները նույնպես մտնում են ակցիայի մեջ, ճիշտ համատեքստն այն է, որ սա գերէմոցիոնալ ակցիա է, բայց ոչ հանցավոր: Շանթ Հարությունյանի գործողություններն ու հետագա ճանապարհը:

“Այս տիպի բողոքը միտված էր նրան, որ մենք հասկանանանք, որ դա անձի, անհատի ճգնաժամային բողոքն է: Մարդն անընդմեջ շոշափել է մի գաղափար, որին ուշադրություն չի դարձվել: Լավ կյանքից չէ, որ նման բողոքներ լինում են, դա սոցիալական բողոք չէ, դա քաղաքական ճգնաժամի բողոք է”,-ասաց Սեդրակյանը: Ինչ վերաբերում է պայթուցիչներին, ապա ըստ տիկին Սեդրակյանի “ՀՀԿ-ի հանրահավաքին ավելի լուրջ պայթյուններ են եղել փուչիկների պատճառով”:

Եթե Շանթ Հարությունյանին դատեն, ապա Անուշ Սեդրակյանի խոսքով,  կկորցնենք մի մարդու, որի նմանը Հայաստանը շատ չունի: “Ավելի հզոր բողոքի ակիցա քան զանգվածային արտագաղթը ես չեմ կարող ասել, ավելի լավ է մահակ վերցնել դուրս գալ փողոց, քան ունենալ մարդիկ, որոնք լքում են Հայաստանը, որը խիստ ցավալի է: Ես Շանթին էս պահին կարող եմ համարել մարդ, որն իրոք տուժել է իր քաղաքական հայացքների համար”,-ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ կարծում է, որ մեր երկրում բնակչության 20 տոկոսը շնչահեղձ է լինում եւ  Շանթ Հարությունյանի արածը ճիչ էր հենց դրա դեմ: Ինչ վերաբերում է Շանթի Հարությունյանի արած հայտարարությունը իր տղային, թե “ոստիկան տեսնես՝ դուբինկայով խփի”՝ Խառատյանը որակեց էմոցիոնալ կոչ:

“Ոչ մեկը չի ուզի իր տղան մարդասպան կամ հանցագործ լինի:Հաստատ Շանթը տղային չի ասել գնա մարդ սպանի, դա փոխաբերական իմաստ ուներ”,-եզրափակեց Խառատյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ