25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ալո…Աբրահամյանը խիստ է

Այսօր Ազգային ժողովի նիստը սկսկվեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ՛՛ԼՂՀ անկախությունը՛՛ ճանաչելու վերաբերյալ նախագծի քվեարկությամբ:

Նախքան քվեարկությունը Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց: ՛՛Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ՛՛,-մինչ Փոստանջյանը շարունակում էր խոսել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը՝ պատգամավորը վարման կարգի վերաբերյալ չխոսեց: 

Ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենց համար տհաճ է նույնիսկ անլուրջ քննարկում ծավալել: Սահակյանի խոսքի ընթացքում դահլիճում աղմուկ էր, ԱԺ նախագահը սաստեց՝ ալյո:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իր խմբակցության տեսակետը, թե ԲՀԿ-ի համար Արցախի ճանաչումը լրջագույն խնդիր է, և այն չի կարող մանրադրամ լինել քաղաքական նպատակների համար, հետևաբար ԲՀԿ-ը ևս չի մասնակցելու քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս շեշտեց, որ այս հարցը վաղաժամ է՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգի վերաբերյալ սկսեց խոսել Արցախի ճանաչման և տնտեսության զուգահեռների մասին, սակայն ԱԺ նախագահը հորդորեց նրա խոսափողը ևս անջատել:

՛՛Ժառանգական՛՛, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց՝ ձեռնպահ է քվեարկելու:

Արդյունքում նախագծին կողմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և ՀՅԴ-ական հինգ պատգմավորները: Արզումանյանը ձեռնպահ էր,  մյուսները չմասնակցեցին քվեարկությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ