19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ամեն մեկը կերակրվում է մի օլիգարխի կերամանից` որտեղա՞ Արշակ Սադոյանը, որտեղա՞ Վազգեն Մանուկյանը

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում իրական ընդդիմություն չկա.” Իշխանության մասին` ինչ ասես ասում էին, ասում էին՝ թուրքա: Բա հետո…. որտեղա՞ Արշակ Սադոյանը, որտեղա՞ Վազգեն Մանուկյանը, ամեն մեկը կցված է մի  օլիգարխի և կերակրվում է համապատասխան կերամանից”:

Տիգրան Կարապետյանը սարսափելի է որակում պետական  բյուջեն.”Ժողովրդի վիճակը վատա, բայց չեն կողմնորոշվում: Իմ առաջիկա գործնեությունը կապված է ժողովրդի հետ, եթե բռնկվի ժողովուրդը, մի բան դուրս կգա”:

Տիգրան Կարապետյանը  տեղեկացրեց, որ  չնայած  մասնակցելու է ազատամարտիկների համահավաքին, սակայն դեռևս չի տեսնում այն որոշակի ուժը, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից.

” Ամեն ինչ շատ վատ է ընթանում: Ազգը կործանվում է: Հասկանում եմ, որ Սիրիայից մարդիկ փախնում են, որովհետև պատերազմ է, բայց, թե մեր մոտից ինչի են փախչում… 

Ես դեմ եմ, որ ճարահատյալ քայլեր են անում` Արևմուտք կամ Ռուսաստան, այս ամենը հուսահատության է նմանվում: Ես համարում եմ, որ Ռուսաստանի դաշտը քար են նետում: Եթե այսօր հույս կա, որ եվրոմիությունը կարող է մեզ գումար տալ, ապա ասեմ, որ չի տա: Եթե մտնեք Մաքսային գոտի, էլի ոչ մի բան չեք ստանա”,-հավելեց նա:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ